Վարչապետի ժամանակավոր պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանն այսօր՝ հունիսի 14-ին, քարոզարշավ է իրականացնում Արարատի մարզում։ NEWS.am-ին մարզի տարբեր բնակավայրերից ահազանգում են, որ Արարատի մարզպետ Ռազմիկ Թեւոնյանը մարզպետարանի աշխատակիցներին, բուժհաստատությունների աշխատողներին, դպրոցի, մանկապարտեզի տնօրեններին հրահանգել է ժամը 17։00–ին Արտաշատում կայանալիք հանրահավաքին պարտադիր, «մեկ մարդու» նման ներկայանալ, այլապես «փոշմանելու» են։
«Մարզում բոլորին ոտքի են հանել, որ Փաշինյանի հանրահավաքին գնան»,– ասաց մեզ զանգահարող քաղաքացիներից մեկը։
Մամուլն էլ վերջին օրերին մշտապես գրում է, թե Փաշինյանին մարզեր ուղեկցում են միկրոավտոբուսներով մարդիկ, որպեսզի մարդկանց թվաքանակ ապահովեն։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը