Մայր Աթոռը փորձում է միջազգային տարբեր կազմակերպությունների ներգրավման միջոցով որոշակի անվտանգության երաշխիքներ ստանալ պատմամշակութային հուշարձանների պահպանության համար: Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց Արշակ եպիսկոպոս Խաչատրյանը:
Եպիսկոպոսի պնդմամբ՝ այն, ինչ անում է ադրբեջանական կողմը, հոգեբանական թերարժեքության բարդույթ է:
«Փորձում են ամեն կերպ հայկական պատմական տարածքները սեփական տարածք հռչակել և բնականաբար, պետք է փորձեն պատմամշակութային այն շերտերը, որոնց մեջ կա հայկականություն, ոչնչացնել և ներկայացնել որպես թուրքական, իսլամական, որքան էլ դա զավեշտական թվա»,- նշեց նա:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը