30 03 2021

Չինացի ուսանողներին հրավիրել են Հայաստանում ուսման՝ վճարովի հիմունքներով․ Գոռ Սարգսյան

Չինացի ուսանողներին հրավիրել են Հայաստանում ուսման՝ վճարովի հիմունքներով․ Գոռ Սարգսյան

Գոռ Սարգսյանը ֆեյսբուքյան իր էում գրում է․

Ամիսներ առաջ անդրադարձել էի Չինաստանում մեր ներկայացվածության կարևորության մասին և հպարտորեն արձանագրել,որ Պեկինի համալսարաններից մեկում շուրջ 20 չինացի ուսանողներ երկար տարիներ սովորում են հայերեն և ծանոթանում են մեր մշակույթի հետ: Ես սա համարում եմ լուրջ ձեռքբերում հանրային դիվանագիտության ոլորտում:

Այսօր ինձ հայտնի դարձավ, որ նրանցից շատերը պետք է իրենց գործնական փուլը անցնեն ՀՀ-ում Բրյուսովի համալսարանում մեկ կիսամյակ տևող ծրագրով: Նրանք ուսման են հրավիրվել վճարովի հիմունքներով, որը ինձ համար մեղմ ասած զարմանալի է: Իհարկե, բարձրակարգ կրթությունը ևս կրում է կոմերցիոն բնույթ, սակայն ոչ այն դեպքում ,երբ այդ ամենը բխում է քո երկրի ազգային շահերից, երբ այդ նույն ուսանողները հսկա Չինաստանում ներկայացնելու են քո մշակույթը, երբ նորովի կազմավորվող աշխարհակարգում պետք է դիրքավորվել ելնելով պետական և ազգային շահերից:

Լրացման կարգով ասեմ, որ Չինաստանում մեր ուսոնաղները ստանում են տարբեր կրթաթոշակային ծրագրեր և միայն 2019 թվականին Չինաստանում կրթաթոշակ ստացած հայ ուսանողների թիվը անցել 30-ը:

Հ.Գ. Մի լավ ժողովրդական խոսք ունենք. " Մի փոր հացը, մի հոր հացի հետ մի փոխիր":

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ