ՀՀ ԳԱԱ-ն կազմակերպել էր գիտաժողով՝ նվիրված Չինաստանի «Մեկ գոտի, մեկ ճանապարհ» նախաձեռնության տասնամյակին: Գիտաժողովից հետ լրագրողների հետ զրույցում Վ. Բրյուսովի անվան պետական համալսարանի Կոնֆուցիուսի ինստիտուտի տնօրեն Գոռ Սարգսյանի խոսքով այդ շրջանակներում բազմաթիվ ծրագրեր են անցկացվել Հայաստանում:
«Հիմա Հայաստանում մեծ հետաքրքրություն և պահանջարկ կա չինարենի նկատմամբ, առաջին հերթին դա պայմանավորված է հեռանկարներով: Մենք շատ ուսանողներ ունենք, որոնք փոխանակման և կրթաթոշակների ծրագրով գնում են Չինաստան սովորելու, այս տարի մեր առաջին աշակերտը գնաց Չինաստան արդեն ավագ դպրոցում սովորելու»-ասաց նա:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը