Չինաստանն արդիականացման նոր ճանապարհ է որդեգրել: Այս մասին «Չինաստանի արդիականացումը. Հայաստան-Չինաստան հարաբերությունները» խորագրով գիտաժողովի ժամանակ ասաց Կոնֆուցիոսի ինստիտուտի հայաստանյան կենտրոնի տնօրեն, չինագետ Գոռ Սարգսյանը:
«Չինաստանը խաղաղության և նախաձեռնողականության կողմնակից է: Ինչ վերաբերվում է հայ-չինական հարաբերություններին՝ թերևս կա մի փոքր պասիվություն, սակայն շարունակվում է երկխոսությունը, ինչն ամենակարևորն է: Այսօրվա գիտաժողովի նպատակն այն է, որպեսզի ենք՝ մասնագետներս հասկացնենք, որ Չինաստանի արդիականացումից մենք կարող ենք միայն օգտվել: Կարևոր է նշել նաև, որ Չինաստանն ակնկալում է Հայաստանի ակտիվ մասնակցությունը «Գոտի և ճանապարհ» նախաձեռնությունում»,- նշեց նա:
Մանրամասն՝ տեսանյութում:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը