27 03 2021

Հայկական մշակույթի նկատմամբ իրականացվող ցեղասպանությունը չպետք է անպատիժ մնա․ Արցախի ՄԻՊ

Հայկական մշակույթի նկատմամբ իրականացվող ցեղասպանությունը չպետք է անպատիժ մնա․ Արցախի ՄԻՊ

Արցախի մարդու իրավունքների պաշտպան Գեղամ Ստեփանյանը ֆեյսբուքյան գրառմամբ անդրադարձել է Մատաղիսի Սուրբ Եղիշե հայկական եկեղեցու նկատմամբ ադրբեջանցի զինծառայողների կողմից վանդալիզմի դրսևորումներին։ Գրառման մեջ ասվում է․

«Միջազգային հանրության անտարբերությունն Ադրբեջանի կողմից Արցախի տարածքում հայկական մշակութային ժառանգության նկատմամբ վանդալիզմի դեպքերին ուղղակի անհասկանալի ու անընդունելի է:

 

Գրեթե ամենօրյա հաճախականությամբ մենք ականատես ենք լինում, թե ինչպես են պղծվում, ոչնչացվում մեր մշակութային հուշարձանները, և սա արվում է հայերի նկատմամբ կրոնական և էթնիկ ատելության բացահայտ դրսևորմամբ:

Հայկական մշակույթի նկատմամբ իրականացվող ցեղասպանությունը չպետք է անպատիժ մնա, քանզի մենք տեսել ենք, որ նման դեպքերի անպատժելիությունը ծնում է նոր չարիք աշխարհի տարբեր վայրերում:

Տեսանյութում Մատաղիսի Սուրբ Եղիշե հայկական եկեղեցին է»: 

 

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ