27 03 2021

Ադրբեջանցի զինվորականները վանդալիզմի են ենթարկել Մատաղիսի հայկական եկեղեցին

Ադրբեջանցի զինվորականները վանդալիզմի են ենթարկել Մատաղիսի հայկական եկեղեցին

Ադրբեջանական զինվորականներն այս տեսանյութում ցինիզմով անարգանքի, վանդալիզմի են ենթարկում հայկական եկեղեցին` բացահայտ ցուցադրելով սա ու ակնհայտ իմանալով, որ եկեղեցին հայկական է: Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է ՀՀ ՄԻՊ Արման Թաթոյանը` անդրադառնալով Արցախի Մատաղիսի Սուրբ Եղիշե հայկական եկեղեցում ադրբեջանցիների վայրագություններին:

«Սա Արցախի Մատաղիսի Սուրբ Եղիշե հայկական եկեղեցին է (19-րդ դար):

Մինչև եկեղեցի մուտք գործելը. «Եկեք, հիմա մտնենք սրանց (նկատի ունի՝ հայերի) եկեղեցի, որտեղ ես արդեն նամազ եմ արել»։

Եկեղեցի մուտք գործելուց հետո. «Սա հայերինն է, այստեղ ամեն ինչ հայերինն է, պոկել ենք»։

Ակնհայտ է, որ սա թե´ էթնիկ, թե´ կրոնական հիմքով բացահայտ ատելությամբ կատարված արարք է: Ընդ որում, խոսքը ոչ թե առանձին ինչ-որ դեպքի, այլ Արդբեջանում տարիների ատելության ու թշնամանքի համակարգված քաղաքականության արդյունքն է, որ շարունակվում է նաև ներկայում:

Սույն դեպքը ՀՀ մարդու իրավունքների պաշտպանը կներկայացնի միջազգային մարմիններին` նշելով, որ այն հերթական ապացույցն է, որ Արցախում հայերի նկատմամբ 2020թ. սեպտեմբեր-նոյեմբեր ամիսներին տեղի է ունեցել էթնիկ զտումների ու ցեղասպանության քաղաքականություն:

Հ.Գ. Շնորհակալություն Տեր Վահրամին  Վահրամ ավագ քահանա Մելիքյան / Fr. Vahram Melikyan եկեղեցին նույնացնելու հարցում աջակցելու համար, ինչպես նաև ԵՊՀ Արևելագիտության ֆակուլտետի դասախոս Մարիամ Մելքոնյանին ճշգրիտ թարգմանության հարցում աջակցելու համար»:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ