25 03 2021

Մոտ 150 չճանաչված զինծառայողի մարմին կա․ Արսեն Ղուկասյան

Մոտ 150 չճանաչված զինծառայողի մարմին կա․ Արսեն Ղուկասյան

Ես անձամբ չեմ ստուգել, բայց կարծում եմ, որ «Սպայկայի» ֆուռերում մարմիններ կան, հենց այնպես այնտեղ կանգնած չեն: Այս մասին ֆեյսբուքյան ուղիղ եթերում ասել է անհետ կորած զինծառայողների հարազատներից Արսեն Ղուկասյանը:

«Նախ էնտեղ մարմիններ կան, որ ԴՆԹ-ն արվել է,  բայց ոչ մեկի հետ չի համընկել, դե ինչ պետք է անեն: Ես ծնողներ գիտեմ, որ առ էսօր ԴՆԹ չեն հանձնել, իրենց նորից խնդրում, հորդորում եմ, գնացեք, էդ ԴՆԹ-ն հանձնեք, չեմ ուզում, որ էդ վատ լուրը լսեք, բայց ումը որ չի համընկել ոչ մեկի հետ, փոխանցում են հակառակորդին տվյալները: Նրանք էլ պետք է ստուգեն, որ փոխանակում անեն: Այնպես որ գնացեք անպայման հանձնեք էդ ԴՆԹ-ն, եթե թուրքերին էլ չեղավ եղբայրական գերեզմանում են թաղելու»,-ասաց նա:

Արսեն Ղուկասյանի խոսքով՝ մոտ 150 չճանաչված մարմին կա:

Մանրամասները՝ տեսանյութում:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ