ՀՀ երկրորդ նախագահի որդին՝ Լևոն Քոչարյանը տելեգրամյան ալիք է բացել։
«Վերջին շրջանում նորություններին հիմնականում հետևում եմ Տելեգրամի միջոցով: Այն հարմար է, պարզ է, արագ է:
Այդ իսկ պատճառով որոշել եմ բացել այս Տելեգրամ ալիքը, որտեղ սեփական գրառումներից բացի, կկիսվեմ նաև այն նորություններով և այն մարդկանց մտքերով, որոնց ինքս եմ հետևում:
Անհրաժեշտության դեպքում նաև կմեկնաբանեմ:
Բարի գալուստ»,- գրել է իր էջում Լևոն Քոչարյանը
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը