18 03 2021

«Մեդիա պաշտպանը» կոչ է անում իրավապահ մարմիններին օրենքով սահմանված կարգով աջակցել լրագրող Փայլակ Ֆահրադյանին

«Մեդիա պաշտպանը» կոչ է անում իրավապահ մարմիններին օրենքով սահմանված կարգով աջակցել լրագրող Փայլակ Ֆահրադյանին

Լրագրող Փայլակ Վահրադյանը ֆեյսբուքյան իր էջում ուղիղ միացմամբ հայտնել է, որ Բարձր տեխնոլոգիաների նախարար Հակոբ Արշակյանը սրճարանում հարձակվել է իր վրա։

«Մեդիա պաշտպանը» հայտնում է, որ Փայլակ Ֆահրադյանի տեսագրությունից պարզ է դառնում, որ վնասվել է նրա ձեռքը, և կոտրվել է աշխատանքային համակարգիչը։ Ըստ նախաձեռնության՝ Հակոբ Արշակյանը նեղսրտել է լրագրողի այն հարցից, թե ինչու է նախարարը աշխատանքային ժամին սրճարանում նստած։

«Մեդիա պաշտպան» նախաձեռնությունը կոչ է անում իրավապահ մարմիններին հետևողական լինել և օրենքով սահմանված կարգով աջակցել լրագրող Փայլակ Ֆահրադյանին։ Նմանօրինակ քայլով պաշտոնյան հատել է բարեկրթության բոլոր սահմանները։ Սա բարձրաստիճան պետպաշտոնյային վայել պահվածք չէ և պետք է դատապարտվի ոստիկանության և լրագրողական համայնքի կողմից։

«Մեդիա պաշտպան» նախաձեռնությունն իր սատարումն է հայտնում Փայլակ Ֆահրադյանին։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ