Վիճարկման հայցով դիմել ենք դատարան և խնդրել, որպեսզի անվավեր համարի ՀՀ նախագահի հրամանագիրը, որով ՀՀ Ազգային հերոս, գեներալ-լեյտենանտ Տիրան Խաչատրյաննն ազատվել է ԳՇ պետի տեղակալի պաշտոնից, դատարանի բակում լրագրողների հետ զրույցում ասաց Տիրան Խաչատրյանի շահերի ներկայացուցիչ Վարուժան Ավետիքյանը։
Հիշեցնենք, որ Տիրան Խաչատրյանը դիմել է վարչական դատարան՝ պահանջելով անվավեր ճանաչել հրամանագիրը։ Մարտի 10-ին դատարանը վարույթ է ընդունել գործը։
«Մեր վստահորդի և մեր կարծիքով այդ հրամանագիրն ընդունվել է Սահմանադրության և օրենքների խախտումներով։ Երեկ իմացանք, որ պաշտպանության նախարարը երկու հրաման է ընդունել. փետրվարի 26-ին ընդունել է հրաման, որով «հայտարարում է նախագահի հրամանագիրը», այնուհետև հրամայում է Տիրան Խաչատրյանին թողնել կադրերի տրամադրության տակ», - նշեց Ավետիքյանը:
Մանրամասն՝ տեսանյութում։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը