04 03 2024

Մեղադրանքը հիմնավորված չէ․ Տիրան Խաչատրյանի փաստաբան



Ինչպես հայտնի է ՀՀ զինված ուժերի ԳՇ նախկին պետի տեղակալ, գեներալ-լեյտենանտ Տիրան Խաչատրյանի խափանման միջոց կալանքը դատարանը փոխեց՝ 5 մլն դրամ գրավի դիմաց և  հենց դատարանի դահլիճից Տիրան Խաչատրյանն ազատ արձակվեց։

«Բավարարված ենք դատարանի որոշմամբ, որովհետև, ըստ էության, մեր միջնորդությունը բավարարվեց։ Ի սկզբանե Տիրան Խաչատրանի նկատմամբ կալանքը որպես խափանման միջոց ընտրելու անհրաժեշտությունը բացակայում էր։ Պարզապես պետք էր, որպեսզի ոչ հրապարակային դատավարության ժամանակ դատավոր Գագիկ Պողոսյանը ականջալուր լիներ բոլոր այն փաստարկներին, որը բերում էր պաշտպանական կողմը»,- լրագրողների հետ զրույցում հայտարարեց Տիրան Խաչատրյանի փաստաբանը։

Մանրամասն՝ տեսանյութում։  

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ