Երևանի բյուջեն կատարվել է ընդամենը 63,5 տոկոսով, այս ցուցանիշը պետք է հանգեցներ քաղաքապետի հրաժարական ներկայացնելուն: Այս մասին մարտի 16-ին Երևանի ավագանու նիստին ասաց «Լույս» խմբակցության ղեկավար Դավիթ Խաժակյանը:
Նրա համոզմամբ՝ իրական թվերը շատ ավելի ցածր են: Նա պարզաբանեց, որ ըստ վարչական շրջանների ամենացածր ցուցանիշը 77 տոկոս է, իսկ Երևանի քաղաքապետարանի բյուջեի կատարողականը կազմել է 58,2 տոկոս, ինչը և ազդել է ընդհանուր ցուցանիշի վրա:
Մանրամասն՝ տեսանյութում։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը