15 03 2021

Ալիևը գերի է վերցրել հայ զինվորներին, որպեսզի ձեռքին գործիք ունենա Սյունիքը ստանալու համար․ 7or.am

Ալիևը գերի է վերցրել հայ զինվորներին, որպեսզի ձեռքին գործիք ունենա Սյունիքը ստանալու համար․ 7or.am

7or.am-ը գրում է․ Ալիևը գերի է վերցրել հայ զինվորներին, որպեսզի ձեռքին գործիք ունենա Սյունիքը ստանալու համար։

Հունվարի 11–ի համաձայնագրով Նիկոլ Փաշինյանը տվել է Սյունիքի միջանցքը, բայց չի կարողացել լուծել գերիների հարցը։ Չի կարողացել, բայց հիմա փորձում է գերիներին ինքն էլ օգտագործի այնպես, ինչպես Ալիևն է օգտագործում։

Նիկոլն ու իր ուսապարկ–մանկլավիկները գերիներին, ավելի ճիշտ՝ նրանց հարազատներին դարձրել են իրենց գերին ու ստորաբար օգտագործում են։ Ասում են՝ գնացեք ընդդիմության դեմ կռիվ տվեք, որպեսզի հանրահավաք, բողոքի ցույց չանեն ու Նիկոլի հրաժարականը չպահանջեն, քանզի էդ ամեն ինչի պատճառով է, որ գերիներին չենք կարողանում վերադարձնել։ Ու ոչինչ, որ իրենց ասածի մեջ կա զրո տրամաբանություն, զրո հիմնավորում ու զրո փաստարկ։ Կարևորը Նիկոլի համար այն է, որ ինքը մուտիլովկաներ անի և մարդկանց դժբախտության վրա իր աթոռը պահի։

Իրականությունն այն է, որ քանի դեռ Նիկոլը վարչապետի աթոռին է, Ալիևը գերիներին չի վերադարձնելու։ Նիկոլը չի կարող Ալիևի առաջ խնդիրներ դնել, որովհետև փալասի կարգավիճակ ունի նրա մոտ։

Նիկոլի հեղինակությունը շրիշակից ցածր է նաև ՌԴ–ում, ինչը նրան հնարավորություն չի տալիս, որպեսզի գոնե Մոսկվայի միջոցով լուծվի գերիների, ինչպես նաև Հայաստանի անվտանգության համար կարևոր նշանակություն ունեցող հարցերը։

Եզրակացությունը մեկն է՝ քանի դեռ Նիկոլն է իշխանության ղեկին, Ալիևը գերության մեջ է պահելու մեր զինվորներին ու Հայաստանին, Նիկոլը գերության մեջ է պահելու գերիների հարազատներին ու Հայաստանին, իսկ Էրդողանը գերության մեջ է պահելու գերիներին, գերիների հարազատներին, Հայաստանին։ Հայաստանն առանց Նիկոլը, հետևաբար, օրակարգային միակ բանաձև է։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ