11 03 2021

Փաշինյանը Արտակ Դավթյանին ԳՇ պետ նշանակելու միջնորդագիրը հետ է ուղարկելու նախագահին

Փաշինյանը Արտակ Դավթյանին ԳՇ պետ նշանակելու միջնորդագիրը հետ է ուղարկելու նախագահին

Նիկոլ Փաշինյանը Զինված ուժերի գլխավոր շտաբի պետի պաշտոնում Արտակ Դավթյանին նշանակելու միջնորդագիրը հիմնավորումներով հետ է ուղարկելու նախագահ Արմեն Սարգսյանին: Այս մասին տեղեկացնում են ՀՀ վարչապետի աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից:

Մարտի 10-ին Նիկոլ Փաշինյանը միջնորդություն էր ուղարկել նախագահ Արմեն Սարգսյանին՝ Արտակ Դավթյանին ԳՇ պետ նշանակելու համար: Մարտի 11-ին նախագահն առաջարկությունն առարկություններով վերադարձրել է: 

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ