11 03 2021

Ազատ տնտեսական գոտու շահագործողների ռեեստրը համալրվեց մեկ ընկերությամբ



Կառավարությունը բավարարել է «Էնջինփրոջեքթ քոմ» ՓԲԸ-ի հայտը՝ «Էկոս» ազատ տնտեսական գոտու շահագործողների ռեեստրում ներառվելու վերաբերյալ: Ընկերությունը նախատեսում է գործունեություն ծավալել բարձր և տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտում։ Ծրագրի շրջանակում (2021-2025 թթ.) իրականացվելիք ներդրումները կկազմեն շուրջ 112,200,000 դրամ: Ծրագրի ընթացքում կստեղծվի 11 նոր աշխատատեղ` շուրջ 560,000 դրամ միջին ամսական աշխատավարձով:

Էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը նշել է, որ ներկայումս Հրազդանում գտնվող «Էկոս» ազատ տնտեսական գոտում գործունեություն է ծավալում 8 ընկերություն. «Ազատ տնտեսական այս գոտին ավելի հարմար է ծառայություններ մատուցող ընկերությունների համար: Այս տարվա սկզբից արդեն ևս 3-4 ընկերություն է դիմել, զգացվում է էական ակտիվություն»:

Մանրամասն՝ տեսանյութում։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ