«Ինձ համար գերխնդիր էր աշխատատեղեր ստեղծելը։ Իմ նախընտրական բոլոր հանդիպումներին ես մարդկանց հետ խոսել եմ այս հարցի շուրջ։ Հանդիպել եմ բոլոր ոլորտների գործարարների հետ, խոսել առկա խնդիրներից, և ինչ ասել են մասնագետները, հետևել ենք դրան։ Ու պայմանանավորվում էինք․ եթե հանկարծ ես իմ մասով խոստացածն անում եմ, իսկ նրանք իրենցը՝ ոչ, թող ինձնից չնեղանան։ Այս մասին բիզնեսի և շինարարության ոլորտի ներկայացուցիչների հետ հանդիպման ժամանակ ասաց ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը։
«Խնդիրները լուծվում էին նաև հարկային և մաքասային վարչարարության բարեփոխման արդյունքում։ Օրինակ՝ 1,5-2 տարվա ընթացքում զգալի փոխություններ են իրականացվել ձվի ներկրման/արտահանման շուկայում։ Դրանից հետո լուծվեց թռչնամսի շուկայի հարցը։ Հետո անցանք մյուս ոլորտներին։ Ինչո՞ւ ենք այսօր լոլիկ ներմուծում Թուրքիայից։ Ենթադրում եմ, որ ներմուծողները որոշակի ազդեցություն ունեն կառավարության վրա, եթե նրանք այս հարցի լուծումը չեն տալիս։ Բայց երբ նժարին ես դնում սեփական արտադրություն, աշխատատեղեր, երկրի ՀՆԱ և այլն, իհարկե, ընտրությունը պարզ է դառնում»,- ասաց Ռոբերտ Քոչարյանը։
Մանրամասն՝ տեսանյութում։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը