ՊԲ նախկին խոսնակ Սենոր Հասրաթյանն իր ֆեյսբուքյան էջում գրում է․
«Այն բարձրաստիճան զինվորականը, ով կհամաձայնի գնալ իշխանությունը զավթած պատահականության անօրեն որոշմանն ընդառաջ և իր նեղանձնական շահն ու հետաքրքրությունները բավարարելու համար «կզբաղեցնի» ԶՈՒ Գլխավոր շտաբի պետի պաշտոնը, կնշանակի, որ այդ քայլով նա ոտնատակ է տալիս ոչ միայն փառավոր մարտական ուղի անցած Հայոց բանակի պատիվը, այլև պղծում է այն հազարավոր նահատակների թափած արյունը, ովքեր գիտակցաբար մարտիրոսվել են հանուն Հայկական երկու պետականությունների գոյության և հզորացման: Այդպիսինը պետք է համոզված լինի, որ պատմությունը նրան չի ներելու, իսկ ժամանակը, որպես ամենաարդար դատավոր, անխուսափելիորեն կայացնելու է իր դատավճիռը: Սա բարոյական մասով...
Միաժամանակ տվյալ պատասխանատվության տակ մտնող անձը պետք է գիտակցի, որ ժամանակ հետո կատարվածն ունենալու է նաև իրավական հետևանք, քանզի այն, ինչ այսօր կատարվում է, կատարվում է ոչ թե Երկրի անվտանգության շահերից ելնելով, այլ բացառապես բավարարելու մեկ անձի քմահաճույք...»։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը