Ունիկալ ազգ ենք, միշտ մեղադրում ենք նախկիններին ու պապերին, ոչ մի բան չգտնենք մեղադրելու, այդ երկուսը կան ու կան. գնահատական
Մնացական Բիչախչյանը գրել է.
ՈՍԿԵ ԿԱՆՈՆ
Ցանկացած ժամանակներում պետք է գործի քարը քարին դնելու և քո հետևից գոնե մի լավ բան թողնելու ոսկե կանոնը: Դա վերաբերում է բոլորին. կլինի պաշտոնյա, թե շարքային քաղաքացի: Այդ կանոնը փոխանցիկ դրոշի նման պետք է մեկից անցնի մյուսին: Նոր եկողը պետք է գտնի արած լավ բանը և դրա վրա նորն ավելացնի: Եթե լավը չտեսնելով փնտրում է վատը, որ պատժի, մորթի, իր իմիջը բարձրացնելու համար, արդեն իսկ այդ պահից տանուլ է տալիս ( դա վերաբերում է նաև այսուհետ եկողին):
Իսկ հասարակությունը «վարակիչ» վիրուսի նման պետք է միմյանց փոխանցի հայրենասիրություն, բռունցք, հավատ, հող: Նայեք ձեր շուրջբոլորը. վերածվել ենք հայհոյող հասարակության: Հարց տվեք, դրան ենք արժանի?: Մենակ չասեք էլի նախկիններն են մեղավոր: Հիմա ինչ, վաղը, մյուս օրը, մի քանի տարի հետո էլի հայհոյելու եք, արդարացնելով, որ նախկիներն են մեղավոր:
Ունիկալ ազգ ենք, միշտ մեղադրում ենք նախկիններին ու պապերին: Ոչ մի բան չգտնենք մեղադրելու, այդ երկուսը կան ու կան:
Վերջին հաշվով, պաշտոնյա, թե շարքային քաղաքացի, ձեր աթոռները, մի կտոր հացը ամուր գրկելու փոխարեն ամուր գրկեք գոնե ձեր ոտքի տակի հողը, որ աթոռ դնելու տեղ ունենաք և մի կտոր հացը հայրենի հողի վրա ուտեք:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը