Վերջին 2 տարում Երևանի քաղաքապետարանը 520 վերելակ փոխեց: Որպեսզի դրանք երկար ու անխափան աշխատեն, պետք է ճիշտ շահագործվեն: Այս մասին հայտարարություն է տարածել Երևանի քաղաքապետարանը և հրապարակել տեսանյութ, որտեղ ցուցադրվում է՝ ինչպես օգտվել նոր վերելակներից:
«Խափանումների հիմնական պատճառը մարդկային գործոնն է:
Դիմակներ, կոնֆետի թղթեր, ծխախոտի մնացորդներ. բնակիչները վերելակի հորանը, երբեմն էլ՝ բուն խցիկը որոշ տեղերում օգտագործում են որպես աղբամուղ:
Վերելակները շենքերի բնակիչների ընդհանուր սեփականությունն են ու հենց նրանք են պատասխանատու իրենց գույքի համար:
Նոր, թե հին, եթե վերելակը չի աշխատում պետք է դիմել համատիրություն»,- ասված է հայտարարության մեջ:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը