27 02 2021

Ռուսաստանից ուղարկել է 80 տոննա օգնություն՝ Հայկ Սարգսյանի անունով․ պնդում են՝ բանակ չի հասել



 

«Մոտ 3700 մարդ հավաքվեց մեր խմբում ու սեպտեմբերի 27-ից շարունակում ենք աջակցել մեր հայրենակիցներին, Արցախի տարհանված շուրջ 30 հազար բնակչի՝ սննդով, հագուստով, մեր զինվորներին»,- մամուլի ասուլիսի ժամանակ ասաց ՌԴ-ում բնակվող Բադալ Պալյանը, որը «Հայեր, միքացեք» նախաձեռնության ներկայացուցիչն է։

Նա պատմեց, որ սկզբում չգիտեին ինչպես լրացնել թղթերը։ Դիմում են Ռուսաստանում Հայաստանի դեսպանատուն, որտեղից պատասխանում են, որ խնդիր կառաջանա, եթե ուղարկեն ինչ-որ անձի, նա էլ հրաժարվի։ Առաջարկում են ուղարկել ԱԺ պատգամավոր Հայկ Սարգսյանի անունով։ «Ուղարկեցինք 4 ֆուռ ապրանք, յուրաքանչյուրը 20-21 տոննա։ Եկանք ստանալու, ասում են՝ չենք կարող տալ, Բադալ ջան, դուք ապրանքը ուղարկել եք Հայկ Սարգսյանին»,- պատմում է գործարարը։

«Մենք ամբողջ պատերազմի ընթացքում մեզանից կտրել ենք, գումար էլ ուղարկել ենք հիմնադրամ, սպասումենք, որ տան հաշվետվություն։ Մենք պահանջում ենք ասեն ինչ քանակի է եկել։ Մենք տեսել ենք մեր աչքով, որ եկել է ապրանքը, բայց չգիտենք՝ ուր է գնացել։ Ես երկու ամիս իմ օբյեկտների վարձերը չեմ մուծել, խնդիրներ եմ ունեցել դրա արդյունքում, պարտք եմ արել, վարկ եմ վերցրել, ու ինձ պես լիքը մարդիկ․ բայց դա չենք արել, որ մնա պահեստներում։ Զրահաբաճկոնները կարող էին փրկել կյանքեր»,- ասում է Բադալ Պալյանը։

Ասաց, որ պահանջում են բացատրություն Հայկ Սարգսյանից։

Մանրամասն՝ տեսանյութում։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ