26 02 2021

Ձեռքերդ հեռո՛ւ ԳՇ պետից․ Պահեստազորի գնդապետը՝ Փաշինյանին



Բաղրամյան պողոտայում հանրահավաքի ժամանակ ելույթ ունեցավ պահեստազորի գնդապետ Սյունիքից։

«Սյունյաց աշխարհը հայոց բանակի կողքին է։ Չկարողացա անտարբեր մնալ վարչապետի վերջին հայտարարություններին, եկել եմ ասելու՝ վարչապետ, ձեռքերդ հեռու ԶՈՒ ԳՇ պետից։ Դուք գիտեք ի՞նչ է նշանակում օպերացիաներ պլանավորել, զորքեր կառավարել»,- իր ելույթում ասաց պահեստազորի գնդապետը։

Նա կոչ արեց իր մարտական ընկերներին, պահեստազորի սպաների կանգնել Օնիկ Գասպարյանի, հայոց բանակի կողքին։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ