24 02 2021

Գործարկվելու է ազդարարման շչակ. հորդորում ենք խուճապի չմատնվել. Երևանի քաղաքապետարան

Գործարկվելու է ազդարարման շչակ. հորդորում ենք խուճապի չմատնվել. Երևանի քաղաքապետարան

Ս. թ. մարտի 1-ին՝ ժամը 15:00-ին, համաձայն Երևանի քաղաքապետի «Երևան քաղաքի արտակարգ իրավիճակներում բնակչության պաշտպանության և քաղաքացիական պաշտպանության համակարգերի նախապատրաստման 2021 թվականի հիմնական միջոցառումների պլանը հաստատելու մասին» որոշման, Երևանի Մ. Հերացու անվան պետական բժշկական համալսարանում անցկացվելու է  «Քաղաքացիական պաշտպանության միջոցառումների կազմակերպումը և իրականացումը հակառակորդի հարձակման դեպքում» թեմայով ցուցադրական հատուկ տակտիկական ուսումնավարժություն: Այս մասին հայտնում են Երևանի քաղաքապետարանից։

25.02.2021թ. նախատեսված փորձի ժամանակ՝ ժամը 16:00-ից 16:30-ի ժամանակահատվածում, ինչպես նաև 01.03.2021 թ. հիմնական վարժանքի ընթացքում՝ ժամը 15:00-ին գործարկվելու է ազդարարման շչակ: Նշված օրերին և ժամերին շչակի գործարկման ընթացքում հորդորում ենք խուճապի չմատնվել:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ