24 02 2021

ԵՊՀ ռեկտորի ԺՊ-ն վերահաստատեց․ կառավարությունը պետք է հրաժարական տա



Նիկոլ Փաշինյանի հրաժարականը պահանջող երիտասարդները բողոքի ակցիայի շրջանակում ներխուժել են ԵՊՀ շենք:

ԵՊՀ ռեկտորի պաշտոնակատար Գեղամ Գևորգյանը երիտասրանդերի հետ զրուցյում վերահաստատեց նոյեմբերի 20-ի հայտարարությունը, որ այս կառավարությունը պետք է հրաժարական տա: «Բայց դա չի նշանակում, որ պետք է տապալեք հանրային կարգը, հիմա դուք դա եք անում»,- ասաց Գևորգյանը։

Երիտասարդները հստակ հարցադրում արեցին Գևորգյանին՝ «Հայկական է արդյոք Շուշին, թե ոչ»։

Գևորգյանը պատասխանեց՝ «Շուշին հայկական է, բայց․․․», սակայն երիտասրադները թույլ չտվեցին խոսքը շարունակելու և «Առանց Նիկոլ Հայաստան» վանկարկելով դուրս եկան ԵՊՀ-ից։

Մանրամասն՝ տեսանյութում։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ