22 02 2021

Արմեն Սարգսյանը Փաշինյանի նախագահը չէ, նա ՀՀ նախագահն է․ երթի մասնակիցները հասան Բաղրամյան 26



Արաբկիր վարչական շրջանի Վահագն Դավթյանի այգու (Պրահայի այգի) մոտից ընթանում է Նիկոլ Փաշինյանի հրաժարականը պահանջող քաղաքացիների քայլերթը։

Քայլերթի մանսակիցները հասել են մինչև Բաղրամյան 26՝  նախագահի նստավայր։

Այստեղ Գեղամ Մանուկյանը իր ելույթով դիմելով նախագահա Արմեն Սրագսյանին նշեց․ «Մեր պահանջն է Արմեն Սրագսյանը իր պաշտոնական՝ Փաշինյանի հրաժարականի պահանջի տերը լինի։ Եվ դրա համար ունի երկու գործողություն, առաջինը՝ շարունակելով պահանջը չվավերացնի որևէ փաստաթուղթ, որն ուղղարկվում է նախագահական պալատ։ Նա ունի դրա իրավունքը, որովհետև նա Նիկոլ Փաշինյանի նախագահը չէ նա ՀՀ նախագահն է։ Եվ երկրորդ՝ շատ արագ պետք է դիմի գործողություններ քաղաքացիները իրավունքները պաշտպանելու, Փաշինայնի հարաժարականը իրականություն դարձնելու և ժամանակավոր կառավարություն ձևավորելու համար»։

Հիշեցնենք, որ «Հայրենիքի փրկության շարժում»–ը փետրվարի 20–ին մեծ հանրահավաք էր արել, որի ժամանակ հայտարարել էր, որ վերսկսում են խաղաղ անհնազանդության ակցիաները։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ