Գյումրիում այսօր մի խումբ քաղաքացիներ հանրահավաք են կազմակերպել՝ ի աջակցություն ներկայիս իշխանությունների:
Դերասան Գնել Սարգսյանը, ով վերջերս ընտրվեց որպես Նիկոլ Փաշինյանի գլխավորած «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության խորհրդի անդամ, ելույթ ունեցավ ի պաշտպանություն իշխանությունների՝ «Ես համարում եմ՝ մենք էս պատերազմը հաղթել ենք, քանի որ միասնական ենք եղել»:
«Մենք տանուլ ենք տվել ճակատամարտը, բայց պատերազմը մենք ենք հաղթելու՝ մեր միասնականության շնորհիվ...: Այսօր շատ են հնչում խոսքեր, որ մեր ժողովուրդը պետք է լինի միասնական. դիմում եմ նման բաներ ասողներին՝ չգիտեմ, թե դուք որ ժողովրդի մասին եք խոսում, բայց մեր ժողովուրդը միասնական է »,- հայտարարեց նա ելույթի ընթացքում:
Մանրամասները՝ տեսնյութում։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը