Աբխազիայի խորհրդարանը դիմել է ՌԴ Պետդումային ՝ հայտարարելով, որ հանրապետությունը պատրաստ է իրավահավասար պայմաններով մասնակցել Աբխազիայի տարածքով Ռուսաստանի եւ Հայաստանի միջեւ երկաթուղային հաղորդակցության բացման նախագծի իրականացմանը, հայտնում է РИА Новости-ն: Այս մասին Sputnik Абхазия-ին տված հարցազրույցում հայտարարել է երկրի Ազգային ժողովի միջազգային, միջխորհրդարանական կապերի եւ հայրենակիցների հետ կապերի գծով կոմիտեի նախագահ Աստամուր Լոգուան:
«Մենք ողջունում ենք այն, որ տեղի է ունենում տրանսպորտային հաղորդակցության ապաարգելափակում»-, նշել է նա:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը