Քաղաքապետ Հայկ Մարությանն այսօր`հունվարի 30-ին, այցելել է Երևանի Կենտրոն համայնքի մի քանի տնտեսվարողների և անձամբ զգուշացրել, որ մաքրեն իրանց շենք–շինությունների մայթերը, այլապես ստիպված կլինեն տուգանել նրանց։
Քաղաքապետը նշել է, որ Երևանը մաքուր կլինի, եթե բոլոր կողմերը կատարեն իրենց պարտավորությունները։
«Մենք պետք է հասկանանք, որ Երևանը մաքուր կարող է լինել և մաքուր կարող ենք տեսնել միայն մի դեպքում, երբ ամեն մեկն անի իր գործը, քաղաքային իշխանությունը մաքրի փողոցները և մայթերի իր տարածքը, իսկ տնտեսվարողները և, ամենակարևորը, համատիրությունները՝ իրենց շենքերի հարակից տարածքները»,– ասել է նա։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը