15 01 2021

ՀՌՀ-ն բաշխեց հանրապետական սլոթերի համար դիմած հեռուստաընկերությունների միավորները



Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովի անդամները հունվարի 15-ին փակ և գաղտնի ռեժիմով բաշխեցին հանրապետական և մայրաքաղաքային սփռման սլոթերի համար դիմած հեռուստաընկերությունների միավորները: Մրցույթի վերջնական արդյունքները կամփոփվեն երեք օրվա ընթացքում:

ՀՌՀ նախագահ Տիգրան Հակոբյանն իր խոսքում նշեց, որ հանրապետական ծածկույթի համար հայտարարվել էր 6 սլոթ, իսկ մայրաքաղաքային ծածյկույթի համար՝ 9 սլոթ: «Սական դեկտեմբերի 30-ին կնքվեց միջկառավարական պայմանագիրՀայաստանի եւ Ռուսաստանի միջեւ. ոչի համաձայն ռուսական մեկ հեռուստաալիք ստանում է հանրապետական ծածկույթ, եւս երկուսը՝ մայրաքաղաքային ծածկույթի արտոնագիր, առանց լիցենզիայի: Դա նշանակում է, որ հանրապետական լսոթերը դառնում են 5, իսկ մայրաքաղաքային սլոթերը՝ 7»,-ասաց Հակոբյանը:

Ստորև ներկայացնում ենք վերջնական արդյունքում մրցույթին մասնակցող հետևյալ հեռուստաընկերությունները և նրանց ստացած միավորները.

«Արմնյուզ» ՓԲԸ – 613 միավոր,

«Հայկական երկրորդ հեռուստաալիք» ՍՊԸ-ն - 626 միավոր,

«Շարք» ՍՊԸ-ն (5-րդ ալիք) – 657 միավոր,

«Մուլտիմեդիա կենտրոն TV» ՍՊԸ-ն – 663 միավոր,

«Արմենիա TV» ՓԲԸ-ն – 723 միավոր,

ATV ՍՊԸ-ն – 670 միավոր,

Freenews ՍՊԸ-ն – 531 միավոր,

«Մելտեքս» ՍՊԸ-ն (Ա1+) – 545 միավոր,

«Հուսաբեր» ՓԲԸ-ն (Երկիր Մեդիա) – 688 միավոր,

«Շանթ» ՍՊԸ-ն – 680 միավոր:

Նշենք, որ ՀՌՀ հանձնաժողովի անդամները վերջնական որոշումը կհրապարակվի երեք օրվա ընթացքում:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ