11 01 2021

Հրամանատարները երեխեքին տարել ու իրենք փախել են. անհետ կորած զինծառայողի մայր



Հոկտեմբերի 9-ից, արդեն 3 ամսից ավելի է՝ ոչ մի լուր չունեմ երեխուցս. մենք ուզում ենք մեր ձայնը տեղ հասնի, բոլորն աշխատեն, որ ոչ մեկը տանը հանգիստ չնստի, իսկ մենք ամեն օր վազում ենք էստեղից էնտեղ: Այս մասին, այսօր՝ հունվարի 11-ին, ՔԿ զինվորական քննչական գլխավոր վարչության մոտ լրագրողների հետ զրույցում նշեց անհետ կորած զինծառայողի ծնող Լիլիթ Բադալյանը:

«Ուզում ենք մի ղեկավար մարդ լինի, որ մեր հարցին պատասխան տա: Որ զորակոչի ժամանակ 5 րոպե ուշացել էր, զանգում էին ասում էին՝ Տիգրան, ուշանում ես: Իսկ հիմա 3 ամսից ավելի ոչ մի լուր չունեմ, ումից ես ուզեմ իմ երեխուն: Ծառայել է անիծված Ջաբրայիլում: Հոկտեմբերի 9-ին խոսել եմ, ասաց՝ մամա ջան, դիրքեր ենք գնում, էլ չեմ կարողանա զանգել, հեռախոս չունեմ»,- ասաց Լիլիթ Բադալյանը:

Մանրամասն՝ տեսանյութում։

 

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ