08 01 2021

Բժիշկների թույլտվությունից հետո Արմեն Սարգսյանը կվերադառնա Հայաստան

Բժիշկների թույլտվությունից հետո Արմեն Սարգսյանը կվերադառնա Հայաստան

Նոր տիպի կորոնավիրուսով վարակվելու պատճառով մեկուսացման մեջ գտնվող նախագահ Արմեն Սարգսյանի մոտ հիվանդությունը բարդ ընթացք ունի, առկա են այդ վիճակին բնորոշ ախտանիշներ, հայտնում է նախագահի աշխատակազմի հասրակայնության հետ կապերի վարչությունը։

Նախագահ Սարգսյանը բժիշկների հսկողության տակ շարունակում է բուժման գործընթացը։

Միաժամանակ, նախագահի գրասենյակը հաղորդում է, որ ելնելով առողջական վիճակից, Արմեն Սարգսյանը հնարավորության սահմաններում աշխատում է և ժամանակավորապես շարունակելու է աշխատել հեռավար ռեժիմով: Վիճակի կայունացումից և բժիշկների թույլտվությունից անմիջապես հետո նախագահը կվերադառնա Երևան՝ իր պարտականությունների կատարմանը։

Հունվարի 3-ին Արմեն Սարգսյանը Լոնդոնում ենթարկվել է ոտքի վիրահատության։ Սակայն նախագահի գրասենյակը հաղորդեց, որ Արմեն Սարգսյանի մոտ ի հայտ են եկել նաև նոր տեսակի կորոնավիրուսի ախտանշաններ․ նրա հանձնած թեստը դրական արդյունք է տվել և նախագահն իր գործունեությունը ժամանակավորապես շարունակելու է հեռավար։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ