ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը ուղերձ է հղել Քրիստոսի Ծննդյան եւ Աստվածահայտնության տոնի առթիվ: Ուղերձում ասված է.
«Այսօր մեր Տեր Հիսուս Քրիստոսի Ծննդյան եւ Աստվածահայտնության տոնն է:
Այն իր մեջ սիրո, համերաշխության եւ հանդուրժողականության խորհուրդ ունի, այն ամենը, ինչ հատկապես այս օրերին անհրաժեշտ է մեզ։
Թող այդ խորհուրդը մեր մեջ ամրապնդի գիտակցությունը, որ համախմբված ու միասնական, Տիրոջ զորությունը մեր հոգում ունենալով, հույսով ու հավատով լեցուն կարող ենք եւ կարողանալու ենք ոտքի կանգնել եւ կառուցել մեր երկիրը, հաղթանակելու վստահությամբ գնալ առաջ։
Թո՛ղ Հույսը, Հավատը, Սերը լուսավորեն բոլորիս հոգիները, մեր ընտանիքներն ու խաղաղություն սփռեն ամենուր։
Աղոթում եմ բոլոր հիվանդների համար եւ շուտափույթ ապաքինում մաղթում:
Քրիստոս ծնվեց եւ հայտնվեց:
Ձեզ եւ մեզ մեծ Ավետիս:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը