04 01 2021

Ապագա մի կառուցեք ժողովրդի հույսին մնալով․ Մհեր Մկրտչյանը՝ իշխանությանը

Ապագա մի կառուցեք ժողովրդի հույսին մնալով․ Մհեր Մկրտչյանը՝ իշխանությանը

Ռեժիսոր Մհեր Մկրտչյանը գրում է․

«Հանգիստ թողեք ժողովուրդ բառը: 90-անների Արցախյան ազատամարտը ժողովուրդը չի հաղթել, այլ կոնկրետ հազարավոր զինվորներ և տասնյակ հրամանատարներ: Մնացածը այդ ամենին հետևում էին հեռուստացույցով: Ես` Մոսկվայի հանրակացարանից: Դավաճաններին ժողովուրդը չի հեռացնելու, այլ արժանապատվություն ունեցող հազարները: Մնացածը հետևելու են Ֆեյսբուքով: Շառլ Ազնավուրը, Հենոն, Վազգեն Սարգսյանը.........` ժողովուրդ չեն: Ս

երժ Թանկյանը, Արսինե Խանջյանը, սպարապետի եղբայրը.........` ժողովուրդ չեն: Նրանք բոլորը կոնկրետ մարդիկ են:

Հայ ազգը ծնել է և Մոնթե, և նիկոլ: Բայց կոնկրետ Մոնթեի մայրը ծնել է Մոնթեին, իսկ նիկոլի մայրը` նիկոլին: Ապագա մի կառուցեք ժողովրդի հույսին մնալով` սա էր ասածս)))..»։

 

 

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ