28 12 2020

Բաքվում գերության մեջ գտնված Ազնիվ Բաղդասարյանը Հայաստանում է

Բաքվում գերության մեջ գտնված Ազնիվ Բաղդասարյանը Հայաստանում է

Sputnik Արմենիան հայտնում է․ «Բաքվում գերության մեջ հայտնված Ազնիվ Բաղդասարյանը, որը հայտնի է աղմուկ հանած տեսանյութից, վերադարձել է հայրենիք։ Sputnik Արմենիայի հետ զրույցում Բաղդասարյանը տեղեկացրեց, որ երեք այլ գերիների հետ Հայաստանին է հանձնվել դեկտեմբերին։

«Արդեն մի քանի օր է՝ տանն եմ»,-ասաց նա։

Բաղդասարյանը փորձում է հարմարվել հանգիստ կյանքին, շփվում է հարևանների հետ։ Ադապտացվելուն օգնում է նաև նրա Պուշոկ կատուն։

Բաղդասարյանի՝ Բաքվում գտնվելու մասին հայտնի էր դարձել հոկտեմբերին՝ մամուլի ասուլիսից հետո, որին նա մասնակցել էր։

Նշենք, որ Արցախի ՄԻՊ Արտակ Բեգլարյանն ավելի վաղ հայտարարել էր, որ դեկտեմբերի սկզբին գերիների փոխանակում 3 անգամ է կատարվել։ Դեկտեմբերի 14-ին Հայաստանին էին հանձնվել 44 գերիներ, ապա նաև 2 փոքրիկ խմբեր։ 

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ