25 12 2020

Մեր քաղաքացիները լարված են, քանի որ անորոշություն է տիրում․ Կապանի քաղաքապետ



Մեր քաղաքացիները լարված են, քանի որ անորոշություն է տիրում։ Մարդիկ չգիտեն՝ հետագայում  իրենց ինչ է սպասվում։ Այս մասին այսօր՝ դեկտեմբերի 25-ին խորհրդարանում լրագրողների հետ զրույցում ասաց Կապանի քաղաքապետ Գևորգ Փարսյանը։

Նրա խոսքով՝ Սյունիքում երեք ճանապարհային ուղղություն կա, որոնք խնդրահարույց են։ Խոսքը Կապան- Գորիս, Կապան- Ճակատեն և Կապան-Ագարակ ուղղությունների մասին է։ Ըստ քաղաքապետի՝ առաջին երկուսի պարագայում ճանապարհները գործում են, իսկ Կապան- Ագարակ ճանապարհն ամբողջովին անցել է ադրբեջանցիների վերահսկողության ներքո։

«Մենք ստիպված ենք  օգտագործել այլընտրանքային ճանապարհը, որը անմխիթար վիճակում է գտնվում, նորոգման կարիք ունի»,- նշեց Փարսյանը։

Մանրամասն՝ տեսանյութում։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ