24 12 2020

Նիկոլն ակնարկում է, որ Որոտանի և Շուռնուխի հարցն իր համար սկզբունքորեն արդեն լուծված է. Էդուարդ Սարիբեկյան

Նիկոլն ակնարկում է, որ Որոտանի և Շուռնուխի հարցն իր համար սկզբունքորեն արդեն լուծված է. Էդուարդ Սարիբեկյան

Էդուարդ Սարիբեկյանը ֆեյսբուքյան էջում գրել է.

«Ուզում եմ հավաստիացնել, որ բոլոր դեպքերում, երբ մեր քաղաքացիների շահերի տեսանկյունից որոշակի հարցեր կառաջանան, կառավարությունը լիարժեք փոխհատուցումներով հանդես կգա»:

Նիկոլը սրանով ակնարկում է, որ Որոտանի և Շուռնուխի հարցը իր համար սկզբունքորեն արդեն լուծված է և պատրաստակամություն է հայտնում «լիարժեք փոխհատուցել»: Այդ մարդիկ տուն, գույք, հող ու դրա նկատմամբ սեփականության իրավունք են ունեցել: Մի ոչ պոպուլյար հարց տամ՝

Ո՞ՒՄ ՀԱՇՎԻՆ է Նիկոլը փախհատուցելու այդ մարդկանց: Մեր երկրում էդքան ազատ տարածք է մնացե՞լ, որ գյուղը գյուղի ետևից հանձնում է ու բնակիչներին տեղափոխում այլ վայրեր: Նիկոլը 2 սուտ է միաժամանակ ասում.

Սուտ 1. Ոչ ոք այս երկրում չի կարող մեկի սեփականության հաշվին մեկ ուրիշին սեփականություն նվիրել:

Սուտ 2. Եթե հանձնված գյուղերի բնակիչներին իրենց ունեցածին համարժեք իրավունքով հատուցում չլինի, այդ հատուցումը չի կարող լինել «լիարժեք փոխհատուցում»:

Հետևանքների մասին բան չասեմ: Նիկոլի համար հետևանքների չէ՝ սովորական մարդկանց համար հետևանքների:

 

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ