22 12 2020

Նիկոլ, դու մեր դասագրքերն ու տոները փոխեցիր. Հիմա վտանգված է ՀՀ անկախությունը Արամ Հարությունյան



Այսօր վտանգված է ՀՀ անկախությունը։ Այսօր Նիկոլ Փաշինյանը Հայաստանի անվտանգության թիվ մեկ սպառնալիքն է։ Այս մասին հանրահավաքի ժամանակ ասաց Ազգային համաձայնություն կուսակցության նախագահ Արամ Հարությունյանը։

Այսօր շատ կարևոր է, որ ցանկացած քաղաքացի հասկանա, որ այստեղ պաշտպանում է Հանրապետության անկախությունը։ Մեր թոռները, ծոռները հաշիվ են պահանջելու, թե ինչու չեկաք հրապարակ, ինչու չպաշտպանեցիք անկախությունը, որ մենք ձեռք էինք բերել հազարավոր մարդկանց արյան գնով։  Նիկոլ Փաշինյան, քեզ այսօր անվտանգության երաշխիք կարող է տալ այս շարժումը, հանձին Վազգեն Մանուկյանի կամ Իլհամ Ալիևը և դու կարող ես անվտանգ զգալ քեզ կամ ԱԱԾ-ի պադվալում կամ որպես Ալիևի դռանը կապած մեդալակիր շուն,- ասաց նա։

Մանրամասն՝ տեսանյութում։ 

 

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ