Բանաստեղծ Ռազմիկ Դավոյանն այսօր մասնակցում էր Նիկոլ Փաշինյանի հրաժարականի պահանջով կազմակերպված հանրահավաքին: Նա հարթակին մոտեցավ «առանց դրա Հայաստան» կոչով:
«Առաջին իսկ օրվանից իմացել եմ, որ դա անկախությունից ի վեր հինգերորդ աղետն է մեր ժողովրդի գլխին: Այդ աղետը չէի կարող ողջունել, որովհետև ես գալիս եմ դարերի խորքից, գիտեմ ով ինչով է զբաղվել: Ես այսօր կանգնած եմ ձեր առջև՝ ասելու, որ ինչպես չեմ ողջունել նրանց իշխանության գալը, եկել եմ ողջունելու նրանց հեռանալը»,- ասաց բանաստեղծը:
Մանրամասն՝ տեսանյութում։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը