ՇՊՀ գիտական խորհուրդը որոշել է 2020թ. սեպտեմբերի 27-ին Արցախի Հանրապետության դեմ Ադրբեջանի և Թուրքիայի սանձազերծած պատերազմի արդյունքում Հայաստանի Հանրապետությունում և Արցախում ստեղծված օրհասական իրավիճակով որոշեց հանդես գալ հայտարարությամբ: Հայտարարության մեջ մասնավորապես ասվում է.
«Սիրելի՛ հայրենակիցներ,
Մենք՝ ՇՊՀ գիտական խորհրդի անդամներս, որպես անաչառ մտավորականներ, մեր ցավակցությունն ենք հայտնում ադերբեջանաթուրքական ագրեսիայի զոհերի ընտանիքներին, հարազատներին, և հեռու մնալով քաղաքական տարաբնույթ հոսանքներից, գիտակցելով պահի հրամայականը, լինելով մտահոգ՝ հայտնում ենք մեր տեսակետը և ներկայացնում ապագայի տեսլականը։
Սույն թվականի նոյեմբերի 9-ին Ադրբեջանի, Հայաստանի և Ռուսաստանի միջև ՀՀ վարչապետի կողմից խիստ գաղտնիության պայմաններում ստորագրված հայտարարությունը գնահատում ենք որպես հայ ժողովրդի համար նվաստացուցիչ մի փաստաթուղթ, որի արդյունքում Արցախի և Հայաստանի Հանրապետություններն ունեն զգալի տարածքային կորուստներ, հայկական զույգ պետություններում և Սփյուռքում ստեղծվել է բարոյահոգեբանական բարդ ու ծանր մթնոլորտ։
Պարտադրված պատերազմում (ռազմի դաշտում և դիվանագիտական հարթակում) մեր կրած ցավալի պարտության պատճառների վերաբերյալ մեր կարծիքներն ու գնահատականները կարող են տարբեր լինել, սակայն մեկ բան ակնհայտ է և անվիճելի, որ այդ ամենի արդյունքում մեր երկրում առկա է խորը ճգնաժամ և քաղաքացիական պատերազմի իրական սպառնալիք։
Ցավով պիտի արձանագրենք, որ ստեղծված պայթյունավտանգ իրավիճակում իշխանությունների գործողություններն անարդյունավետ են և չեն նպաստում հասարակության մեջ առկա լարվածության և ներքին պառակտվածության թուլացմանը։
Կոչ ենք անում հասարակության քաղաքական և ապաքաղաքական բոլոր ներկայացուցիչներին, քաղաքական իշխանությանը, ընդդիմությանը սթափ գնահատել առկա իրավիճակը, գործել բացառապես ՀՀ սահմանադրության և օրենքների սահմաններում, դրսևորել պատասխանատվություն, զսպվածություն և համախմբված ձգտել ազգային համերաշխության։
Որպես առկա ճգնաժամի հաղթահարման ուղի՝
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը