«Ադեկվադ» միբանության հիմնադիր Արթուր Դանիելյանը ֆեյսբուքի իր էջում գրել է.
«Ու էսքանից հետո էլի հայտնվում են մարդիկ, որ կոչ են անում կամավորներով հավաքվել, գնալ, ինչոր գյուղեր պաշտպանել: Ավելին, իմ շրջապատից հայտնվում են մարդիկ, որ այդ ամենը տարածում են: Ես չեմ հասկանում` դուք վիզ եք դրել գերիների քանակը եռապատկե՞լ: Ուզում եմ հասկանալ` ո՞նց կարա սթափ մարդը էսքանից հետո չհասկանա, որ խնդիրը Երևանում է, ոչ թե Սոտքում, Կապանում կամ Շուռնուխում: Ուզու՞մ եք Շուռնուխը պահել, էդ նույն կամավորներով գնացեք Երևանի Դեմիրճյան փողոց:
Ես ունեմ բարոյական իրավունք սենց խորհուրդներ տալու: Ես 2,5 տարի կոկորդս ճղում էի: Իմ, իմ ընտանիքի, իմ ընկերների հոգեկան և ֆիզիկական առողջության հաշվին բոյ եմ տվել սկզբից Երևանում, հետո Արցախում: Ինքս եմ փորձել ամեն ինչ: ԱՄԵՆ ինչ: Փորձել եմ ու տապալվել եմ:
Բայց փորձել եմ: Դրա մասին են վկայում իմ վրա հարուցված բազմաթիվ քրեական գործերը, այն փաստը, օրինակ, որ էս պահին մեքենա հեռախոս ու համակարգիչ չունեմ, ոչ ես, ոչ ընտանիքիս անդամները:
Ասեմ ավելին, իմ բոլոր փորձերն անհաջող էին, քանի որ լիքը մարդ կար, որ էդ արանքում էլի տենց հիմար «ապաքաղաքական» կոչեր էին անում... որտև դե նրանք «քաղաքականությամբ չեն զբաղվում»: Տո հենց Սյունիքում եմ մի տարի առաջ փորձել մարդկանց բացատրել, որ Արցախը տալու են հետո Սյունիքը: Վրես գժի պես էիք նայում, թե բա՝ «հենց տենց բան փորձի, կսրբենք, կտանենք»: Է բա սրբեք, ու՞մ եք սպասում:
Կամ լավ որոշել, որոշել եք, խի՞ եք հենց Շուռնուխը պահում, տենց ա, տենց ա Տրապիզոնը վերցրեք պահեք: Համ էլ ծով կունենանք: Լուրջ հարեց եմ տալիս»։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը