Yerevan.Today-ի գլխավոր խմբագիր Սևակ Հակոբյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է.
Նիկոլի աջակիցը մնացել է Ալիևը:
Քիչ առաջ, ԱՊՀ նիստին «կիրթ» Ալիևը ասում է, որ Փաշինյանը չի ստեղծել Հայկական զինուժը, այլ նախկին նախագահներ՝ Քոչարյանն ու Սարգսյանը։ Ըստ էության, մի կողմից իր թերարժեքության կոմպլեքսն է բավարարում, մյուսով աջակցում է Նիկոլին։ Բայց և Ալիևը չի ասում՝ բա եթե այդպես վատ բանակ էին ստեղծել Քոչարյանն ու Սարգսյանը, բա ինչո՞ւ այն ժամանակ չէր գալիս-գրավում Արցախը, բա ինչո՞ւ էր Ապրիլյանը ստիպված կանգնեցնել տալիս, որ ավելի լայնամասշտաբ պատերազմի չվերածվի։ Նիկոլն ու իր շրջապատն էլ են ասում էն, ինչ ասում է Ալիևը՝ մենք ի՞նչ անենք, չկռվեցին, չկարողացան, նահանջեցին և այլն։ Նույն քարոզչական թեզերն են։ Պասերով, տղերք, պասերով։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը