Սյունիքի մարզպետը այս փուլում աշխատանք է տանում և սահմանապահ ծառայության գործընկերների, և ՊՆ-ի մեր գործընկերների հետ: Կառավարության նիստում ասաց տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանը։
«Իմ ստացած տեղեկատվության հմաձայն, այս պահին սահմանապահ ուժերի զորքերը տեղաբաշխվում են ՀՀ սահմանի երկայնքով՝ խուսափելու համար տարբեր մեկնաբանություններից ու ապատեղեկատվությունից, պետք է նշել, որ ՀՀ սահմանները բնականաբար ամուր են, և մեր ԶՈՒ կողմից վերահսկելի են»:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը