15 12 2020

Հավանականությունը մեծ է, որ Խծաբերդը հանձնել են. համայնքապետ. NEWS.am

Հավանականությունը մեծ է, որ Խծաբերդը հանձնել են. համայնքապետ. NEWS.am

Եթե Հադրութի շրջանի Հին Թաղեր համայնքը հանձնել են, ապա Խծաբերդ համայնքի պահելն էլ իմաստ չի ունենա։ Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց Խծաբերդ համայնքի ղեկավար Ալեքսանդր Ավանեսյանը։

«Եթե Խծաբերդը չտան, մնում է մի գյուղ՝ Խծաբերդը։ Բայց հավանականությունը մեծ է, որ Խծաբերդը հանձնել են»,- նշեց նա։

Նա նշեց, որ այս պահին համայնքում են ռուս խաղաղապահները. «Սպասում են հրամանի՝ գնա՞ն, թե՞ մնան»։

Նշենք, որ եւ Խծաբերդի, եւ Հին Թաղերի բնակչությունը տարհանված է։

 

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ