08 12 2020

Ո՞ւմ եք ծառայում՝ պետությա՞նը, թե՞ դավաճանին․ ոստիկանությունը բերման ենթարկեց Նարեկ Մանթաշյանին



Ոստիկանները այսօր խաղաղ անհնազանդության ակցիաների ժամանակ բերման էին ենթարկում ակցիայի մասնակցիներին։

Մասնակիցների մեջ էր նաև «Այլընտրանք» ՀԿ նախագահ Նարեկ Մանթաշյանը։ 

Հիշեցնենք, որ ընդդիմությունը վերջնաժամկետ էր ներկայացրել Նիկոլ Փաշինյանի և իր քաղաքական թիմին հեռանալու, որը լրանում էր այսօր՝ ժամը 12։00-ին։

«Դեկտեմբերի 5-ին, շաբաթ օրը, մենք միասին վերահաստատեցինք Նիկոլ Փաշինյանի հեռանալու պահանջը եւ միասին այդ պահանջը փոխանցեցինք իրեն՝ ժամանակ տալով մինչեւ 12-ը հեռանա, սակայն նա հրաժարական չի ներկայացրել:

Այս պահից սկսած, մինչեւ 17:00 ՀՀ քաղաքացիները ունեն լեգիտիմ իրավունք իրենց խաղաղ անհնազանդության բողոքի քայլերն անելու համար»,- իր  ուղերձում ասաց ՀՅԴ ԳՄ անդամ Իշխան Սաղաթելյանը:

 

 

 

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ