Այնքան աբսուրդի ժանրից է այս ամեն ինչը. թե պրոցեսն իսկզբանե ինչի համար էր, ոնց էր այս գործը կարվել, նախագահ Քոչարյանի մեջ ինչպիսի վտանգներ է տեսնում իշխանությունն իր գոյատևման համար և այլն: Այս մասին ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի գործով դատական նիստից հետո Yerevan.Today-ի հետ զրույցում ասաց հասարակական գործիչ Նարեկ Մանթաշյանը:
«Բայց այն, որ հնարավոր է դարձել, որ դատախազը միշտ որոշի, որ կարող է հոդված փոխել ու Սահմանադրական դատարանը կամ Վճռաբեկ դատարանը ինչ-որ մեկնաբանություն է դրա շուրջ տալիս՝ հասկանո՞ւմ եք, թե սրանով իրավական պրակտիկայում ինչպիսի վտանգավոր խնդիրների առաջ ենք կանգնում:
Օրինակ՝ կարող է մարդուն բերեն գողության համար դատելու, պրոցեսները երկու տարի տևի, երկու տարի հետո որոշեն, որ, չէ, սա կողոպուտ է, հետո որոշեն՝ բռնաբարություն է: Այդպես 300 հոդված կա, 300-ով էլ փորձեն, վերջում ասեն՝ «լավ բերեք մի հատ ռեմենի 5000 դրամ ակտ գրենք»: Այսինքն, եթե ինչ-որ մեկին ուզենան պատժեն, վրեժխնդիր լինեն, քաղաքական հետապնդան ենթարկեն, միևնույնն է՝ իշխանությունը ձևը գտնելու է»,-նշեց նա:
Անդրադառնալով հարցին, թե արդյո՞ք ՀՀ երկրորդ նախագահի գործի վերաբացումը կարող է կապ ունենալ Ալիևի՝ Արցախի հերոսներին պատժելու Հայաստանին ուղղված վերջին պահանջի հետ, հասարակական գործիչը նշեց. «Հայաստանում, ցավոք սրտի, օրակարգը թելադրվում է թշնամի պետության կողմից: Հայաստանի իրականությունն այսուհետ այդպիսինն է և դրա վառ ապացույցն է տարածքների միակողմանի զիջումները: Որևէ բան այս իշխանությունների հնազանդության, թշնամուն լուռ ծառայելու հետ կապված բացառել պետք չէ: Ուղիղ կապ կխուսափեմ տեսնել, բայց որ կա տրամաբանություն և թշնամու բոլոր ցանկություններն այս իշխանության կողմից հագուրդ են տալիս՝ փաստ է»:
Մանրամասն՝ տեսանյութում:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը