07 12 2020

186 համայնքի միավորման արդյունքում կձևավորվի 11 խոշորացված համայնք

186 համայնքի միավորման արդյունքում կձևավորվի 11 խոշորացված համայնք

ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունը ներկայացրել է համայնքների խոշորացման նախագիծ, որով նախատեսվում է թվով 186 համայնքի միավորման արդյունքում ձևավորվելու է թվով 11 համայնք: Այս մասին տեղեկանում ենք Իրավական ակտերի նախագծերի հրապարակման միասնական e-draft կայքից:

Նախագծով նախատեսվում է ձևավորվել հետևյալ համայնքային փնջերը.

ՀՀ Արագածոտնի մարզի Թալին խոշորացված համայնք, որի մեջ կներառվեն Թալին, Ագարակավան, Ակունք, Աշնակ, Գառնահովիտ, Դաշտադեմ, Դավթաշեն, Դիան, Եղնիկ, Զարինջա, Զովասար, Թաթուլ, Իրինդ, Ծաղկասար, Կաթնաղբյուր, Կարմրաշեն, Կաքավաձոր, Հացաշեն, Մաստարա, Ներքին Բազմաբերդ, Ներքին Սասնաշեն, Նոր Արթիկ, Շղարշիկ, Ոսկեթաս, Պարտիզակ, Սուսեր, Վերին Բազմաբերդ, Վերին Սասնաշեն, Ցամաքասար (թվով 29) համայնքներ:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ