02 12 2020

Ապաքինման փուլում գտնվող բազմաթիվ զինվորներ ունեն արյան կարիք

Ապաքինման փուլում գտնվող բազմաթիվ զինվորներ ունեն արյան կարիք

Յոլյանի անվան Արյունաբանական կենտրոնի Facebook-ի էջում գրված է․

«Հարգելի հայրենակիցներ, կրկին անկնկալում ենք Ձեր աջակցությունը:

Արյան պաշարների համալրման համար խնդրում ենք մոտենալ Արյունաբանական կենտրոնի Արյան բանկ:

Անհրաժեշտ և կարևոր են արյան բոլոր խմբերը, սակայն առաջնահերթ խնդրում ենք մոտենալ A (II) RH+ (երկրորդ դրական) արյան խումբն ունեցող անձանց:

Ապաքինման փուլում գտնվող բազմաթիվ զինվորներ ունեն Ձեր արյան կարիքը:

Արյունաբանական կենտրոնի Արյան բանկն աշխատում է երկուշաբթիից ուրբաթ, ժամը 09:00-ից մինչև 13:00:

Դոնորների ընդունումը իրականացվում է անձը հաստատող փաստաթղթով:

Հեռ. 010-28-38-23»:

 

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ