19 01 2023

Փաշինյանն արդեն մեղքը գցեց զինվորների վրա



Կառավարության այսօրվա նիստում Նիկոլ Փաշինյանն անդրադարձավ Գեղարքունիքի մարզի Ազատ գյուղի տարածքում տեղակայված ՀՀ ՊՆ N զորամասի ինժեներասակրավորային վաշտի կացարանում բռնկված հրդեհին՝ նշելով․ «Գիշերը հրեշավոր դեպք է տեղի ունեցել, զոհվել է 15 զինծառայող. ոտքի կանգնենք», - ասաց նա։

Պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը  նշեց, որ բռնկված հրդեհը եղել է հրդեհային անվտանգության կանոնների խախտման հետևանք։ Ըստ  նրա՝  օգտագործվել է արգելված միջոց՝ ավտոբենզին, այդ պատճառով էլ հնարավոր չի եղել հրդեհը մարել։
Քննչական կոմիտեի նախագահ Արգիշտի Քյարամյանն էլ ասաց, որ դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ՝ ՀՀ քրօրենսգրքի 532-րդ հոդվածի 4-րդ մասով, այն է՝ շրջապատի համար վտանգ ներկայացնող նյութերի հետ վարվելու կանոնների խախտում, որն անզգուշությամբ առաջացրել է երկու ու ավելի անձի մահ։
Կրկին արձագանքելով Փաշինյանն էլ  ասաց․  

«Ոչ միայն բենզին է օգտագործվել, այլև փորձ է արվել վառարանն օգտագործելու համար 5 լիտրանոց տարրան լցնել վառարանի մեջ, բնականաբար, երբ որ արդեն բաց կրակ է եղել, այրվել է ոչ միայն վառարանը, այլև բենզինը, հրդեհն անցել է վառարանը վառել փորձող սպային, որից հետո, նախնական տվյալներով, հինգ լիտրանոց բենզինը շպրտվել է  զորամասի կացարանի ուղղությամբ, ենթադրում ենք՝ ոչ դիտավորյալ։ Հույս ունեմ՝ Գլխավոր դատախազությունը, Քննչական կոմիտեն ի հայտ կբերեն բոլոր հանգամանքները», - նշեց Փաշինյանը։

Մանրամասն՝ տեսանյութում։ 

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ