«Հրապարակ»-ը գրում է. «Դեռևս չէինք հասցրել ուշքի գալ Սյունիքում զինվորական «Ուրալի» վթարի հետևանքով ունեցած զոհերի ու վիրավորների լուրից, նոր դեպք է տեղի ունենում` այս անգամ 2-րդ բանակային կորպուսում:
«Հրապարակ»-ին հայտնեցին, որ Արդանիշում դիրքը փոխելու ժամանակ զինվորական «Կամազ» է վթարի ենթարկվել, նախնական տվյալներով` կա 2 վիրավոր: Մանրամասները ճշտվում են»:
ՊՆ մամուլի խոսնակ Արամ Թորոսյանը հայտնել է, որ զինվորները լուրջ վնասվածքներ չեն ստացել. «Թեթև մարմնական վնասվածք են ստացել 2 զինծառայող, նրանց կյանքին վտանգ չի սպառնում»։
Հիշեցնենք, որ ապրիլի 12-ին՝ ժամը 15:25-ի սահմաններում, ՀՀ ՊՆ N զորամասի զինծառայողներին տեղափոխող «Ուրալ» մակնիշի ավտոմեքենան դեռևս չպարզված հանգամանքներում դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և հայտնվել հարակից ձորակի տարածքում:
Վթարի հետևանքով զոհվել է 4 զինծառայող, վիրավորում է ստացել 20 զինծառայող։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը