15 07 2022

Սրանք կմնան պատմության մեջ որպես հայի արյունը ամենաշատ թափած հայկական իշխանություն․ Արսեն Ջուլֆալակյան

Սրանք կմնան պատմության մեջ որպես հայի արյունը ամենաշատ թափած հայկական իշխանություն․ Արսեն Ջուլֆալակյան

Արսեն Ջուլֆալակյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․

Մի քանի օր առաջ Սինգապուրում էի՝ ինձ համար օրինակելի երկիր:
Վերջին անգամ եղել էի 2013թ-ին, երբ լեգենդար Լի Կուան Յուն՝ ժամանակակից Սինգապուրի հիմնադիրը դեռ կենդանի էր: Շատ հետաքրքիր էր տեսնել, թե ինչպես է այս տարիների ընթացքում փոխվել այդ պետությունը:
Հաճելի էր տեսնել/իմանալ, որ լուրջ բացասական զարգացումներ դեռևս չկան այդ երկրում: Այսինքն, ինստիտուտներն այնքան են կայացած, որ նույնիսկ այդպիսի բացառիկ քաղաքական առաջնորդի չլինելը չի փոխել պետության բնականոն զարգացումը:
Երբ հարցրի, թե ինչպե՞ս է դա հաջողվում 6 մլն բազմազգ բնակչություն ունեցող երկրում, ասեցին.
- Հիմնականում մերիտոկրատիայի շնորհիվ: Սինգապուրում շուրջ 10.000 ամենաարժանիները, կրթվածները, փորձառուներն են ղեկավարում մնացած բնակչությանը: Իսկ ընդհանուր բնակչությունը շատ չի տարբերվում աշխարհի միջին վիճակագրականից...
Ինչու՞ գրեցի այս մասին:
Մեզ մոտ Սինգապուրի ճիշտ հակառակն է.
Եվ քանի դեռ իշխանության է անարժանների մեծամասնությունը, շարունակելու ենք մահեր ունենալ և ափսոսալ ամեն անգամ պոստ ֆակտում:
Սրանք էլ կմնան պատմության մեջ որպես հայի արյունը ամենաշատ թափած հայկական իշխանություն:
Հ.Գ. ցավակցում եմ Արմեն Գրիգորյանի ընտանիքին և հարազատներին:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ